ԵՎ ՄԵԴԱԼ, ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ

11:07 - 19 Սեպ, 2023

Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Ազատ ոճայինների պայքարին մեր երկրից մասնակցեց նաև Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը / 57 կգ /: Նա  անցկացրեց վեց գոտեմարտ, իր հաշվին բոլոր հանդիպումներում գրանցեց տասը և ավելի միավորներ, բայց . . . դարձավ բրոնզե մեդալակիր: Այնպես ստացվեց, որ մասիսցի ըմբիշը հաջողության ճանապարհին 12 : 14 հաշվով պարտվեց ճապոնացի մրցակցին: Այնուամենայնիվ, բրոնզե մեդալի համար պայքարում Արսենը  ղազախ Մեյրամբեկ Կարտբային << նոկաուտի >>  ենթարկեց և ժամանակից շուտ հաղթանակ տոնեց ՝  11:0:

Ուրախալի է, որ այժմ արդեն աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր մեր պատվիրակը արժանացավ նաև Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրի:

Հուսանք, որ իր երկրորդ  մասնակցությունը  օլիմպիական մարզահանդեսում առավել հաջող կլինի:

Երրորդ տեղի համար այսօր կգոտեմարտի մեր  մյուս առաջատարը՝ Վազգեն Թևանյանը / 65 կգ /:

Այլ նորություններ