ՀԱՋՈՐԴ ԽԱՂԸ ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

10:57 - 23 Փետ, 2024

Տղամարդկանց  բասկետբոլի աշխարհի  2027թ.  առաջնության նախընտրական առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի ընտրանին  Ավստրիայում մրցեց տեղի ընտրանու հետ:

Հաղթեցին տանտերերը ՝  91:106:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց մեր թիմի խաղացող  Քրիս Ջոնսը, որը վաստակեց  30 միավոր:  Նա նաև հինգ անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և, բացի այդ,  կատարեց ութ արդյունավետ փոխանցում:

Հաջորդ մրցամարտը տեղի կունենա Երևանում ՝ փետրվարի 25 –ին: ՀՀ հավաքականը ՄՀՀ –ում կմրցի Ալբանիայի բասկետբոլիստների հետ:

Այլ նորություններ