Օլիմպիական ջահը խաղերի անբաժանելի մասն է: Եվ ահա << Փարիզ – 2024 >> կազմկոմիտեն ներկայացրել է այդ խորհրդանիշը։ Այս անգամ ջահը առանձնանում է շամպայնի գույնով, որը և՛ եզակի է, և՛ պայծառ:
Ջահի դիզայնը ստեղծելիս տանտերերը մեծ ուշադրություն են դարձրել հետևյալ երեք հանգամանքներին. հավասարություն, ջուր և խաղաղություն։ Այն բաղկացած է 2 մասից, վերին և ստորին կողմերը նույն երկարությունն ունեն։ Այս հայեցակարգը վերաբերում է նաև գենդերային հավասարությանը, քանզի օլիմպիական խաղերի պատմության մեջ Փարիզում է, որ տղամարդ և կին մարզիկների թիվը հավասար կլինի:
Ըստ ծրագրի ջահի փոխանցավազքը կընդգրկի Միջերկրական ծովի շրջակա բնակավայրերը։ Բացի այդ, ջուրը մարդկության կենսական խորհրդանիշն է: Մյուս կողմից, դա նաև հուշում է, որ մրցումների բացման արարողությունն առաջին անգամ է անցկացվելու ջրի՝ Սենա գետի վրա։
Անկասկած օլիմպիական խաղերը խորհրդանշում են խաղաղություն: Ջահը նաև ներկայացնում է մարդկանց և ազգերի միավորումը:
33 –րդ ամառային օլիմպիական խաղերը Ֆրանսիայում կանցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից՝ օգոստոսի 11-ը։