Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը կներկայանա 4 մարզիկով:
Տղաների պայքարում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Հովհաննես Գաբուզյանը և միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնելու է 2016 թ. Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը:
Բացի անհատական պայքարից, ընթանալու է նաև թիմային հաշվարկ:
Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերը կանցկացվեն ապրիլի 9-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում:
ՀԱՕԿ լրատվության բաժին