Ապրիլի 7-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարձրացել է 6 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Չիլին՝ երրորդը: