Թուրքիայի Անթալիա քաղաքում, ձյուդոյի « Մեծ սաղավարտ » անվանումով միջազգային հերթական մրցաշարում, Հայաստանի միակ ներկայացուցիչ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ղազախ Դարխան Կոյբագարին և դուրս մնացել պայքարից:
Մրցումներին ներկայացել էին 83 երկրների 600 մարզիկներ:
Առջևում աշխարհի առաջնությունն է, որը կկայանա Դոհայում ՝ մայիսի 7-14-ը: