Ստամբուլում տեղի է ունեցել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ համագումարը: Կազմակերպության նախագահ է վերընտրվել ռուսաստանցի Ումար Կրեմլյովը: Նա IBA-ն (նախկին AIBA) ղեկավարում է 2020 թվականից:
Կրեմլյովը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ասել, որ միասին կարող են զարգացնել բռնցքամարտը և ամեն ինչ կանեն մարզիկների, մարզիչների և ազգային ֆեդերացիաների հարմարավետության համար: Մասնավորապես նշել է, որ 18 ամսվա ընթացքում եղել է 50-ից ավելի երկրներում, ծանոթացել իրավիճակին և կշարունակեն բռնցքամարտի ակադեմիաների բացումը բոլոր մայրցամաքներում: Նա նաև ասել է, որ իր ղեկավարած մարզական կազմակերպությունում քաղաքական քննարկումներ չպետք է լինեն։ IBA-ն սպորտային կառույց է, որը զարգացնում է բռնցքամարտը: