ՖԻԴԵ – Ի ՆՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

11:17 - 03 Ապր, 2023

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակը: 

Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը / 2853 միավոր /:

Հայաստանցիներից  100 ուժեղագույնների ցանկում տեղ են գտել երեք մարզիկներ: Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 42-րդ / 2692 / ,  Հայկ Մարտիրոսյանը / 2675 / 61-րդ  և  Հրանտ Մելքումյանը / 2645 /  100-րդ տեղը:

Կանանց սանդղակի  առաջատարը չինացի Հոու Յիֆանն է / 2628 /:

Ցանկում ընդգրկված են մեր երկրի չորս ներկայացուցիչներ: Էլինա Դանիելյանը  / 2404 / 50-րդն է, Լիլիթ Մկրտչյանը  / 2389 /  62-րդը,  Աննա Սարգսյանը / 2375 /  72-րդը և Մարիամ Մկրտչյանը / 2360 /  87-րդը:

Այլ նորություններ