ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ

11:27 - 29 Մար, 2023

Ինչպես հայտնի է, առաջիկա ապրիլի 23 –ին Երևանում կսկսվի Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:

Այս առթիվ մեծ է մեր հավաքականի պատասխանատվությունը: Իհարկե, սեփական հարկի տակ պետք է արդարացնել մարզասերների սպասելիքները: Դա երևում է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի մասնակցող տղաների նպատակային մարզումներից:

Ավագ մարզիչ, բազմափորձ  Վազգեն Բադալյանը 26 մարզիկ է ընդգրկել պարապմունքներում: Գլխավոր նպատակը  սաների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները բարելավելն է:

Ապրիլի 7-ից հետո, երևանյան մարզումներով, թիմի մարզչական խորհուրդը հիմնական ուշադրությունը կհատկացնի տեխնիկատակտիկական ունակությունները բարելավելուն:

Այլ նորություններ