Սերբիայի Բելգրադ քաղաքում անցկացվեց անվանի հրաձիգ Իշտվան Պոլժիանայի հիշատակը հավերժացնող մրջազգային ավանդական ՝ թվով յոթերորդ մրցաշարը:
Հայտավորված տասը երկրների թվում էին Հայաստանի երկու պատվիրակներ:
Հրաչ Բաբայանը հրացանակիրների պայքարում, 10մ. հեռավորությունից, երկու կրակահերթերում վաստակեց համապատասխանաբար 625.9 և 622.7 միավոր ու գրավեց երրորդ և չորրորդ տեղերը:
Ատրճանակավարուհի Էլմիրա Կարապետյանը նույնպես իր դիպուկությունը դրսևորեց 10մ. հռավորությունից:
Երևանցի մարզուհին 571 միավորով երկրորդն էր անհատական պայքարում: Նա առավել հաջող հանդես եկավ խառը երկյակների մրցավեճում: Այդ պարագայում նա ընկերակցեց վրացի մարզիկի հետ և ճանաչվեց առաջինը: