Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի առաջին տուրում սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։
Պարտիան ավարտվեց 25-րդ քայլում՝ ոչ-ոքի։
Օգոստոսի 18-ին անցկացվելիք երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրինէ։
2018 թվականին Արոնյանը հաղթել է այս մրցաշարում։
Հաղթողը կստանա 90 հազար դոլար։