Հռոմում տեղակայված ԵՕԿ գրասենյակում կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաֆաելե Պանյոցին հանդիպել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պատասխանատուների հետ:
EWF-ի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին և գլխավոր քարտուղար դոկտոր Միլան Միխայլովիչը առաջարկել են հետագա համագործակցության ծրագրեր:
Քննարկվել են մարզաձևի ընդգրկման հնարավորության հարցերը Եվրոպական խաղերում, Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոներում և Եվրոպայի փոքր երկրների առաջնություններում:
ԵՕԿ նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցների առաջարկները և նշել , որ դրանք պետք է ուսումնասիրել բոլոր առումներով:
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ապրիլին , Հայաստանի մայրաքաղաքում նշանակված Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներին: EWF պատվիրակները նշել են, որ արդեն եղել են Երևանի մարզահամերգային համալիրում և տպավորված են այնտեղ առկա պայմաններով ու հնարավորություններով:
Հարկ է նշել, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ապրիլի 15-23-ը: Մրցաշարում կխաղարկվեն օլիմպիական վարկանիշային միավորներ: