ՀԱՂԹԵՑԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻՆԵՐԸ

11:17 - 19 Դեկ, 2022

Քաթարում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Պատվավոր ավարը և չեմպիոնի ոսկե մեդալները նվաճեցին արգենտինացիները:

Լավագույնի կոչմանն արժանի էր նաև եզրափակիչի մյուս մասնակիցը ՝ Ֆրանսիայի հավաքականը, որը մրցամարտն սկսեց որպես աշխարհի գործող չեմպիոն:

Հանդիպման հիմնական  և լրացուցիչ խաղակեսերում չորոշվեց հաղթողը՝   3 : 3: Մրցակարգի համաձայն նշանակվեցին 11 մետրանոց հարվածներ: Ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները, որոնք 36 –ամյա ընդմիջումից հետո, երրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոններ:

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին։ Նա նման պատվի էր  արժանացել նաև Բրազիլիայում 2014թ. կայացած ստուգատեսի եզրափակիչում՝  ՝ Գերմանիայի հավաքականի հետ խաղում:

Մեսին Քաթարում դարձավ  յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Լավագույն ռմբարկու ութ գոլով ճանաչվեց նրա  ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն:   

Մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի ու լավագույն դարպաասապահի մրցանակները ևս բաժին հասան Արգենտինայի հավաքականին։ Լիսաբոնի «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը լավագույն երիտասարդ խաղացողն է, իսկ անգլիական «Աստոն Վիլայի» ներկայացուցիչ Էմիլիանո Մարտինեսը՝ լավագույն դարպաասապահը։

 

Այլ նորություններ