Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ժամեր ձգված պարտիայում հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում:
Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի ամենաերկար պարտիան հենց Արոնյան-Նակամուրա մրցախաղն էր, որտեղ Արոնյանը սպիտակներով հաղթեց մրցակցին: Այժմ Արոնյանը 4 միավորով առաջատարներից մեկն է: Նույնքան միավոր ունի նաև Սերգեյ Կարյակինը:
Մարտի 18-ին հավակնորդների մրցաշարում կլինի հանգստի օր: Իսկ մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հենց Սերգեյ Կարյակինը:
Լուսանկարը` առաջնության կայքից
ՀԱՕԿ լրատվության բաժին