Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում:
Այս տուրում Արոնյանի մրցակիցը ռուս Պետեր Սվիդլերն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 41-րդ քայլին շախմատիստները կիսեցին միավորը:
Արոնյանը հաջորդ տուրում կմրցի Ֆաբիանու Կարուանայի հետ:
Լուսանկարը` պաշտոնական կայքից
ՀԱՕԿ լրատվության բաժին