Երևանում տեղի ունեցավ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հաշվետու – ընտրական կոնֆերանսը:
Ելույթներից պարզվեց, որ մարզաձևի ընդհանուր վիճակը մեզանում աստիճանաբար բարելավվում է: Կա մարզագույք , հանդերձանք, մեր թիմերը պարբերաբար մասնակցում են միջազգային մրցաշարերի, Եվրոպայի , աշխարհի առաջնությունների:
Առաջընթացի գործում զգալի է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի լավ աշխատանքը: Կառույցը ամուր կապեր ունի եվրոպական և միջազգային ֆեդերացիաների հետ: Այս ամենը գնահատելով ներկաները միաձայն նախագահ վերընտրեցին Արմեն Գրիգորյանին: Փոխնախագահներ ընտրվեցին Սամվել Աբրահամյանը և Հրանտ Ավանեսյանը, գործադիր տնօրեն ՝ Նատալյա Բունիաթյանը, գլխավոր քարտուղար ՝ Արթուր Սեդրակյանը, գլխավոր մարզիչներ ՝ Գագիկ Հովհաննիսյանը / ճկասուսեր / և Արմեն Նավասարդյանը / խոցասուսեր /: