ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

11:17 - 18 Հուն, 2022

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն, ստեղծված  համաճարակային ծանր  իրավիճակի պատճառով, որոշել է չկազմակերպել տոմսերի  << բաց  >> վաճառք:

Տոմսերը կբաժանվեն մարդկանց որոշակի խմբերի: Առաջիկայում կորոշվեն հանդիսականների այն  կատեգորիաները, ովքեր իրավունք կստանան այցելել մարզավայրեր:

Նշվում է, որ այդ  խմբերի անդամները պետք է խստորեն պահպանեն հակահամաճարակային կանոնները ՝  խաղերն անվտանգ և սահուն անցկացնելու համար։ Տրիբունաների հնարավոր առավելագույն զբաղվածության չափը  քննարկման փուլում  է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  տոմսերը կտրվեն միայն Չինաստանի բնակիչներին և չեն կարող ներկա լինել արտասահմացի երկրպագուները, ինչպես  Տոկիոյում էր:

24 –րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 17 օր:

 

 

Այլ նորություններ