ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան զինադադարի բանաձև է ընդունել Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի առթիվ:
Երկրներին կոչ է արվում հրադադար պահպանել օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մեկնարկից ու ավարտից մեկական շաբաթ առաջ և հետո։
ՄՕԿ-ի անդամ Լուիս Ալբերտո Մորենոն նախագահ Թոմաս Բախի անունից ՄԱԿ –ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ընթերցել է բանաձևի տեքստը, որով կոչ է արվում հարգել զինադադարը և ապահովել օլիմպիականների անվտանգությունը:
Մարզահանդեսում պետք է լինի խաղաղ պայքար։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե խաղերը զերծ լինեն քաղաքականությունից: