ՀՀ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ

11:07 - 25 Հուլ, 2024

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի հեռացատկի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանից տեղեկացանք, որ լավ մարզավիճակում է գտնվում վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նրա մեկնարկը Փարիզի օլիմպիական խաղերում  նշանակված է օգոսոտոսի յոթին:

Մարզաձևի համապետական ֆեդերացիայի նախաձեռնությամբ  այս մրցաշրջանում Հայաստանի  առաջատար աթլետները երկու անգամ  են հավաք անցկացրել Փարիզում: 

Շուրջ 30 երկրների վազորդների հետ մարզումները շարունակում է մեր հավաքականի առաջատար Երվանդ Մկրտչյանը: Տեղեկացանք նաև, որ նա նպատակ ունի թարմացնել 800մ.  տարածության հանրապետական ռեկորդը:

Շիրակի մարզի ներկայացուցիչը ծնվել է Ջրաձոր համայնքում, 28 տարեկան է և մարզիչ Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ պարապում է արդեն 12 տարի:  Այդ ընթացքում նա դարձել է  Եվրոպայի փոքր պետություններիի առաջնության ոսկե մեդալակիր, համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մրցանակակիր , Բալկանյան  երկրների և միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերի  բազմակի հաղթող ու  մրցանակակիր:

Տարբեր վազքատարածություններում հայ մարզիկը քանիցս սահմանել է անձնական և համապետական ռեկորդներ:

Այլ նորություններ