Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունում երեկ տեղի ունեցավ մեկ հանդիպում:
«Ուրարտուն» հյուրընկալեց «Ֆոքսիսին» և հաղթեց միավորների զգալի տարբերությամբ ՝ 82 : 58:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դանիլ Գևորգյանն էր ( «Ուրարտու» ), որը վաստակեց 26 միավոր: Նա նաև յոթ անգամ տիրեց վահանակից անդրադարձած գնդակին և կատարեց վեց արդյունավետ փոխանցում:
Հաջորդ խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, ժամը՝ 21:30-ին: «Ֆոքսիսը» կմրցի ԲԿՄԱ-ի հետ: