2021թ. դեկտեմբերի 11 -21 –ը Շվեյցարիայի Լյուցեռնում կայանալիք ձմեռային ունիվերսիադան չեղարկվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի պատճառով: Այս մասին հայտնում են կազմկոմիտեից։ Որոշումն ընդունել են Լյուցեռնի և FISU -ի ղեկավարները:
Չեղարկման առթիվ տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր շտամի հայտնաբերումը մտահոգիչ է համարում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Վիրուսի նոր տարբերակի տարածումը կանխելու և այն դանդաղեցնելու համար Շվեյցարիան հայտարարել է մուտքի սահմանափակումների մասին: Այս պահանջները անհնարին է դարձնում հյուրընկալել 2021թ. ձմեռային ունիվերսիադան . . .