Սլովենիայում ավարտվեցին Եվրոպայի տղամարդկանց և կանանց շախմատի՝ զուգահեռաբար անցկացված թիմային առաջնությունները:
Տղամարդկանց պայքարում մեր հավաքականը վաստակեց 12 միավոր ու ևս երեք թիմերի հետ բաժանեց 5 – 8 –րդ տեղերը: Հաղթող ճանաչվեցին ուկրաինացիները:
Կանանց մրցաշարում մեր պատվիրակները վաստակեցին 10 միավոր և հանգրվանեցին 11 –րդ հորիզոնականում: Չեմպիոն դարձան ռուսաստանցիները: