ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԾԱՐՈՒՄ

12:01 - 02 Փետ, 2021

Նորագավիթի սուսերամարտի  մարզադպրոցում անցկացվում է  է Հայաստանի երիտասարդական հերթական  առաջնությունը: Մասնակցում են Երևանի, Գյումրիի և Վանաձորի  շուրջ 120  մարզիկ – մարզուհիներ:

Կազմակերպիչները լավ էին նախապատրաստվել մրցաշարին: Բարձր էր ներկաների տրամադրությունը: Բացման արարողության ժամանակ մեծարանքի խոսքեր հնչեցին մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, համամիութենական առաջնությունների և միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Լևոնի Գրիգորյանի հասցեին: Փետրվարի մեկին նա դարձավ 60 տարեկան: Հոբելյարին ներկաները ջերմ ծափերով շնորհավորեցին, իսկ ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար , ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ  Հրաչյա Ռոստոմյանը փոխանցեց ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական մաղթանքները և այն մասին , որ Ա. Գիգորյանը ապրած կյանքի կես դարը նվիրել է մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու օլիմպիական գաղափարների տարածման ու զարգացման գործին և    ազգային օլիմպիական կոմիտեի բարձրագույն պարգև ՝ ոսկե շղթա հանձնեց նրան:

Իր սրտի խոսքն ասաց ու ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ շնորհեց սպորտի գծով փոխնախարար, հայտնի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

Անկեղծ էր նաև ՀԱՕԿ –ի փոխնախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանի սրտից բխած  խոսքը:

Օրավարտին հայտնի դարձան առաջին հաղթողները:  Տղաների խոցասուսերում պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Աշոտ Խալաթյանը, իսկ աղջիկների ճկասուսերում ՝ Աիդա Ալոյանը: Երկուսն էլ ներկայացնում են Երևանը:

Այսօր հայտնի կդառնան  տղաների  թրասուսեր, ճկասուսեր և աղջիկների ՝ խոցասուսեր մրցաձևերի մրցանակակիրները:

 

 

Այլ նորություններ