Ռիգայի «Արենա» մարզահամալիրում նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում:
Շուրջ 2 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադահլիճը գրեթե իդեալական վիճակում է: Մի քանի օր շարունակ Ըմբշամարտի համաշխարհային միությունը և Լատվիայի ըմբշամարտի ֆեդերացիան ջանք չեն խնայում կազմակերպչական բոլոր հարցերը հնարավորինս անթերի դարձնելու համար:
Մրցումների դահլիճը վարագույրով առանձնեցված է մարզումայինից, որտեղ այս օրերին իրենց վերջին մարզումներն են անցկացնում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները:
Մարտի 8-ին մրցագորգ դուրս կգան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Շամիր Արթյանը:
Լուսանկարներն՝ այստեղ
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լրատվության բաժին