ԳՈՀԱՑՆՈՂ ՀԱՂԹԱՆԱԿ

10:37 - 17 Նոյ, 2021

Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնությունում Հայաստանի թիմը 11 –րդ խմբի որակավորման  երրորդ փուլի հանդիպումն անցկացրեց Խորվաթիայի Լուցկու քաղաքում: Մրցակիցը Ջիբրալթարի հավաքականն էր: Նրա նկատմամբ մեր պատվիրակները հաղթանակ տոնեցին 1 : 0 հաշվով: Սա, անշուշտ, հաճելի  է հայ ֆուտբոլասերների համար, որոնք դառնացած են մեր ազգային և երիտասարդական հավաքականների՝ օրերս կրած  ջախջախիչ պարտությունների համար:

Անդրադառնալով Լուցկո քաղաքում արձանագրված հաջողությանը, ասենք  որ, մարզիչ Վարազդատ Ավետիսյանի սաներից հաղթական  գոլի հեղինակ դարձավ Գոռ Առաքելյանը: Արդյունքում մեր թիմը վաստակեց վեց միավոր,  խմբի մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ տեղը և  առաջնությունում կշարունակի պայքարը:

 

 

Այլ նորություններ