Ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրում, նոյեմբերի 11 –ին, Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Տանտերերը հերթական պարտությունը կրեցին ջախջախիչ ՝ 0 : 5 հաշվով:
Նույն օրը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Ֆուտբոլի 2023թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 8-րդ խմբում Գրենոբլում հյուրընկալվեց Ֆրանսիայի թիմին։ Մեր երիտասարդականը, ազգայինի օրինակով, նույնպես պարտվեց , այն էլ՝ առավել ջախջախիչ՝ 0 : 7 հաշվով:
Այս պարագայում , ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: