Ամառային օլիմպիական խաղերում հնգամարտիկները հանդես են գալիս իրենց համար անծանոթ ձիերով: Այդ պատճառով մրցաշարում հաճախ տհաճ անակնկալներ են տեղի ունենում: Օրինակ, Տոկիոյի օլիմպիական խաղերում Գերմանիայի հավաքականի մարզիչը որակազրկվել է Սենտ Բոյի ձիուն բռունցքով հարվածելու համար: Պատճառն այն է, որ նժույգը չի ենթարկվել իր համար անծանոթ մարզուհի - հեծյալ Անիկա Շլոեին: Այս և բազմաթիվ այլ անախորժությունների պատճառով հնգամարտի միջազգային միությունը նպատակ ունի ձիասպորտը փոխարինել հեծանվասպորտով։
Օլիմպիական խաղերի ցանկում առաջինը հնգամարտի անունն է նշել ժամանակակից խաղերի հիմնադիր բարոն Պիեռ դե Կուբերտենը:
Նոյեմբերի 26- 27- ը Մոնակոյում տեղի կունենա միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որտեղ կքննարկվի հարցը: