Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող բասկյան շախմատում ի վերջո հանգրվանեց 5-րդ հորիզոնականում:
Մկրտչյանը լավ հնարավորություն ուներ լավագույն եռյակում մնալու համար, սակայն վերջին պարտիայում պարտվելով Նանա Դզագնիձեին` գրավեց 5-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում Ալեքսանդրա Կոստենյուկն է, Նանա Դզագնիձեին նվաճեց արծաթե մեդալ, իսկ եռյակի վերջում Վալենտինա Գունինան է:
ՀԱՕԿ լրատվության բաժին