2032- Ի ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

11:00 - 28 Հուլ, 2020

Քաթարը նամակ է հղել ՄՕԿ –ին 2032թ․  ամառային և պարալիմպիկ  օլիմպիական խաղերը հյուրընկալելու  մասին: 

Նման նպատակ ունեն նաև   Հնդկաստանը, Ավստրալիան / Քվինսլենդ նահանգ /, Չինաստանի  Շանհայը, ինչպես նաև Հարավային Կորեայի Սեուլը և ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանը ՝ միասնական: 

Նախկինում  Քաթարը  ցանկություն է  ունեցել   անցկացնել 2016 և 2020 թթ․ մարզահանդեսները, որոնք համապատասխանաբար տրվել են Ռիո դե Ժանեյրոյին և Տոկիոյին: 

2022թ․ Քաթարում կանցկացվի  ֆուտբոլի աշխարհի  առաջնությունը, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:

Այլ նորություններ