ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ

14:37 - 06 Հոկ, 2021

Մյունխենի օլիմպիական ավանը, որտեղ անցկացվել է  1972թ. ամառային խաղերի մրցումների մեծ մասը, կարող է մտնել  ՅՈՒՆԵՍԿՕ - ի կրթության, գիտության և մշակույթի հարցերի համաշխարհային ժառանգության ցանկ:

Առաջարկն արել է  Բավարիայի նախարարների խորհուրդը: Նրանց կարծիքով  ավանն ունի  հատուկ կարգավիճակ ստանալու հնարավորություն:  

Գերմանական կողմի կարծիքով,   դրան կարող է նպաստել նաև հաջորդ տարի  ամռանը  կայանալիք եվրոպական համալիր առաջնության անցկացումը Մյունխենում:

Օլիմպիական զբոսայգին կառուցվել է երկրորդ համաշխարհային պատերազմի փլատակների վրա, որտեղ նշվում – հարգվում  է զոհերի ամենամյա  հիշատակը:

ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում  ավանի  ընդգրկումն առավել քան արդարացված է, քանզի նրա պաշտպանության ներքո գտնվող տարածքները և  համալիրները ստանում են հատուկ կարգավիճակ:

Եվրոպայի  համալիր  առաջնությունում կխաղարկվի մեդալների 176  հավաքածու ՝  լողափնյա վոլեյբոլ, կանոէ, ակադեմիական թիավարություն, հեծանվավազք, մարմնամարզություն, սպորտային ժայռամագլցում, սեղանի թենիս և եռամարտ մարզաձևերում: Մրցաշարը տեղի կունենա  եկող տարվա օգոստոսի 11 -21 -ը:

Այլ նորություններ