ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ

14:27 - 06 Հոկ, 2021

ԵՕԿ –ի  ամառային  եվրոպական երիտասարդական  փառատոնի կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել են Սլովակիա : Բանկա Բիստրիցա քաղաքում 2022թ. հուլիսի    24 – 30 –ը կանցկացվի երիտասարդական սպորտի հերթական օլիմպիական միջոցառումը / EYOF-2022 /:

Կազմակերպիչները  ներկայացրել  են  նախապատրաստական աշխատանքները, մարզահամալիրները,  բնակելի տարածքները և ենթակառուցվածքները, որոնք նախատեսվում է օգտագործել EYOF-2022- ի համար: 

Պատվիրակության անդամներին հատկապես  տպավորել է կենտրոնական մարզահամալիրը, որտեղ տեղի կունենա մրցումների մեծ մասը: Այն ներառում է աթլետիկայի մարզադաշտը, լողի , եռամարտի,  ձյուդոյի և բադմինթոնի համար նախատեսված մի քանի սրահները, թենիսի կորտերը և նույնիսկ ֆան գոտին: 

Եվրոպայի  օլիմպիական երիտասարդական 16 –րդ  ամառային փառատոնին սպասվում է  հին աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտեների 14-18 տարեկան 3000 մարզիկների մասնակցություն: Նրանք  մեդալների համար կպայքարեն  11 մարզաձևերում ՝ եռամարտ, լող, լողափնյա վոլեյբոլ, ձյուդո, բասկետբոլ, աթլետիկա, մարմնամարզություն , հանդբոլ, հեծանվավազք, բադմինթոն և թենիս:

Սլովակիայի մեկ այլ ՝  Պոպրադ քաղաքում  1999թ. անցկացվել է ձմեռային փառատոնը:  

 

Այլ նորություններ