Վաղը ՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 22:45-ին / Երևանի ժամանակով /, Սկոպյեի << Տոդոր Պրոեսկի >> մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի ծրագրով, J խմբի չորրորդ տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը:
Խաղի ընթացքը կսպասարկի Պորտուգալիայի մրցավարական հանձնախումբը. գլխավոր մրցավար` Արթուր Դիաշ, օգնականներ ՝ Ռուի Տավարեշ, Պաոլո Սուարեշ և չորրորդ պաշտոնյա՝ Ժոաո Պինեյրո։