Եվրոպայի ֆուտբոլի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը Երևանի << Արարատն >> անցկացրեց Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ՝ << Շլյոնսկ >> թիմի հետ:
Միանգամից ասենք, որ << Արարատը >> ոչ-ոքի ՝ 3 : 3 հաշվով ավարտեց հանդիպումը:
Հաշիվը չի դժգոհեցնում, բայց ափսոսանք է հարուցում հայ ֆուտբոլասերներին: Մարդ ակամա մտածում է, եթե հնարավոր է դրսում հավասար պայքար մղել տանտերերի հետ, բնականաբար ՝ աչքի ընկնել մարտունակությամբ, և ընդհանրապես լավ պատրաստականությամբ, ապա ինչու դրական հատկանիշները չդրսևորեցին սեփական հարկի տակ ու պարտվեցին նույն մրցակցին / 2 : 4 /:
Ինչևէ, << Արարատը >> դուրս մնաց եվրոպական պայքարից:
Այդուհանդերձ, մեր հեղինակավոր թիմին հաջողություն մաղթենք այսօր սկսվող Հայաստանի առաջնությունում: