Առաջին անգամ կմրցեն համալիր փոխանցալողում

12:15 - 06 Դեկ, 2018

Դեկտեմբերի 11 – 16 –ը  Չինաստանի Չանժոու քաղաքում կանցկացվի լողի աշխարհի հերթական առաջնությունը: Մասնակիցները  միմյանց հետ կպայքարեն, ինչպես լողորդներն են ասում   << կարճ ջրում >>, ասել է թե ` 25 մետրանոց լողավազանում: Մեր երկրի ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգան 50մ. ազատ և բատերֆլայ,  Վլադիմիր Մամիկոնյանը՝  100մ. ազատ, իսկ Անի  Պողոսյանը `100 և 200 մ ազատ լողաոճերում:

Հավաքականի մարզիչ Արմինե Ավետիսյանի սաներն  առաջին անգամ հանդես կգան նաև համալիր փոխանցալողում:  4 ×  100մ. տարածությունում պայքարի կելնեն վերը նշած մեր չորս մարզիկ – մարզուհիները: Նրանք կմասնակցեն համալիր և ազատ ոճերի փոխանցալողում:

Հայաստանի լողորդները մրցավայր կմեկնեն դեկտեմբերի 7 –ին :

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ