Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Մուհամեդ Մուստասանը հայտարարել է, որ նպատակ ունեն վերստին ՄՕԿ – ի կոլեկտիվ անդամ դառնալ Փարիզի օլիմպիական խաղերի / 2024 թ. / ժամանակ։
Ավելի վաղ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ AIBA- ի վերականգնման հարցում որևէ առաջընթաց չկա: Դրան հակառակ Մուտասանն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում AIBA- ն մեծ հաջողությունների է հասել, ուշադիր են եղել ՄՕԿ-ի հանձնաժողովի առաջարկությունների նկատմամբ: Նա հույս է հայտնել, որ ՄՕԿ- ի աշխատանքային խումբը կաջակցի խնդրի հաջող իրականացման գործին:
AIBA- ի կոնգրեսը նախատեսված է դեկտեմբերին։