Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան / AIBA / մարել է կազմակերպության 10 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը:
AIBA- ի նախկին նախագահ Չինգ-Քու Վուի հրաժարականի գլխավոր պատճառը հենց այդ պարտքն էր:
Կազմակերպության նոր նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովն ասել է , որ տարիներ շարունակ մարզաձևի ղեկավարությունը ֆինանսական խնդիրներ է ունեցել: Դրանք սպառնում էին նույնիսկ բռնցքամարտի օլիմպիական ապագային: Մեզ հաջողվել է լուծում տալ հարցին և դա առանցքային ձեռքբերում է օլիմպիական հեռանկարների առումով:
Ուրախ եմ, որ AIBA- ի կայունությունն արդեն ապահովված է: