ՄԱԴՐԻԴԻ ՄԱՐՏՈՒՂՅԱԿՆԵՐՈՒՄ

11:34 - 19 Ապր, 2021

Ծաղկաձորում անցկացված  ուսումնամարզական հավաքից հետո  այսօր Երևան կվերադառնա ՀՀ սուսերամարտի հավաքականը: Մարզչական խումբը  անհատական մարզումների շնորհիվ  որոշակիորեն բարելավել է սուսերակիրների  ընդհանուր պատրաստականությունը: Նկատի ունենք  ինչպես տեխնիկատակտիկական, այնպես էլ ՝ ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները: Աչքի ընկածները  ապրիլի 21 –ին կմեկնեն Մադրիդ, որտեղ կանցկացվի միջազգային օլիմպիական վարկանիշային   մրցաշար:

Ի դեպ,  ճկասուսերակիրների հավաքականի ավագ մարզիչ , անցյալի նշանավոր վարպետ Գագիկ Հովհաննիսյանը  մարտուղյակ կուղեկցի իր անձնական սան և որդի Մայքլ Հովհաննիսյանին,  իսկ խոցասուսերակիրների ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը՝ Էմմա Պողոսովային և Էդվարդ Օվիկյանին:

Հուսանք, որ մեր սուսերակիրներւը Մադրիդից ձեռնունայն չեն վերադառնա  հայրենիք:

Այլ նորություններ