Ճապոնիայի սեղանի թենիսի բաց առաջնությունը / Japan Open / հայտնի պատճառով չեղյալ է հայտարարվել: Մրցաշարը պետք է մեկնարկեր ապրիլի 21-ին։ Մարզաձևի միջազգային և Ճապոնիայի ֆեդերացիաները ցանկանում էին մրցաշարն անցկացնել ընթացիկ տարում։
Ճապոնիայում շարունակվում են սահմանափակումները։ Օտարերկրացիների համար երկիրը փետրվարին է փակել իր սահմանները։ Ամռանը սահմանափակումների մի մասը հանվել է, բայցևայնպես 129 երկրի քաղաքացիների մուտքն արգելվում է։
Ամենամյա այդ մրցաշարն 1996 –ից է անցկացվում և հանդիսանում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի / ITTF / համաշխարհային սերիայի փուլերից մեկը։