<< ՀԱՃԵԼԻ Է, ԲԱՅՑ ՝ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ >>

11:46 - 21 Հուն, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն  / ՄՕԿ / մտադիր չէ չեղյալ հայտարարել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը,  մինչդեռ բացառված չէ այն առանց հանդիսականների անցկացնելու տարբերակը: Այս մասին  ասել է ՄՕԿ-ի անդամ Ռիչարդ Փաունդը  ՝ Kyodo գործակալությանը տված հարցազրույցում: 

Նա կարծում է, որ  մարզահանդեսը երկրորդ անգամ չի  հետաձգվի: Հաճելի է  միջոցառումն  անցկացնել  հանդիսականի ներկայությամբ, բայց՝ ոչ պարտադիր:

Հիշեցնենք, որ  խաղերը պետք տեղի ունենան 2021թ. հուլիսի 23 –ից օգոստոսի 8 –ը: 

 

Այլ նորություններ