Ստամբուլում ավարտվեց բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից առավել վստահ մրցելույթներ ունեցան հավաքականի առաջատարները:
Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը հենց մեկնարկային ցատկում ցույց տվեց որ ինքը, ինչպես միշտ, մարտականորեն է տրամադրված: Այս մասին վկայեց նաև նրա արդյունքը՝ 16մ 26 սմ, որի շնորհիվ նա գրավեց առաջին տեղը և հաղթող ճանաչվեց:
Հաղթանակի ձգտում և անկոտրում կամք դրսևորեց գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը:Նա պայքարեց տարբեր երկրների առաջատար բազմաթիվ մրցակիցների հետ և պատվով ավարտեց 1500մ մրցատարածությունը: Պատվասեր գյումրեցին տարածությունը հաղթահարեց 3. 46 ժամանակում և դարձավ երկրորդ մրցանակակիր:
Թիմը մրցավայր էր մեկնել հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչ, գիտությունների թեկնածու Գրիգոր Բարսեղյանի ղեկավարությամբ: