ԿԱՐԱՏԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՏԱՄԻ

11:36 - 24 Դեկ, 2020

Կարատեի միջազգային ֆեդերացիայի / WKF / բոլոր միջոցառումները համավարակի պատճառով  հետաձգվել, կամ  չեղյալ են  հայտարարվել։ Կազմակերպությունը  մշակել է հատուկ կանոնակարգ, որը  փորձարկվել է  Լիսաբոնում կազմակերպված  ստուգողական  մրցաշարում։ WKF -ը պատրաստ է վերսկսել միջազգային խոշոր մրցումները։  

Այսուհետև կարատեի միջոցառումները  վերահսկելու է  հատուկ բժշկական հանձնախումբը։  Մասնագետները  կզբաղվեն նաև խախտումների բացահայտմամբ: 

Մրցաշարերի մասնակցելու համար կարատիստները պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ։ Հետազոտությունը կկատարվի  յուրաքանչյուր մրցումային օր։

Սոցիալական հեռավորության  պահպանումը և դիմակների օգտագործումը պարտադիր է մրցավարների, մարզիկների, մարզիչների և լրագրողների համար։

Մարզումային սրահները և տատամիները պարբերաբար ախտահանվելու են, իսկ մարզիկներին  խորհուրդ է տրվում խուսափել մենամարտերից դուրս ֆիզիկական շփումներից: 

Առաջիկայում WKF- ը կթողարկի ուսումնական ֆիլմ, որը կարատիստներին կպատմի նոր կանոնների պահպանման  մասին: 

Կարատեն պատրաստ է վերադառնալ տատամի և շատ  ազգային ֆեդերացիաներ արդեն վերսկսում են իրենց գործունեությունը:

Այլ նորություններ