Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Chess.com կայքում անցկացվող Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարում: 1/8 եզրափակիչում նա առավելության է հասել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ։Քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է։
Քառորդ եզրափակիչում են նաև նորվեգացի Մագնուս Կարլսենը և ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը:
Մեր մյուս պատվիրակ, 20-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը այսօր ՝ նոյեմբերի 12-ին կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: