Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանն ավարտեցին ելույթները Գերմանիայի Գրան պրիում:
Աշտարակացատկերի կիսաեզրափակչում Լև Սարգսյանը վաստակելով 393.90 միավոր՝ չի շարունակել պայքարը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հարությունյանը` հավաքելով 432.45 միավոր անցել է եզրափակիչ, որտեղ 445.25 միավորով վեց մասնակիցների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը: 523.40 միավորով ոսկե մեդալ է նվաճել չինացի Ջիան Յանգը:
Հայ ջրացատկորդները մասնակցել են նաև սինքրոն ցատկին (10 մետր), որտեղ 358.20 միավորով 4 զույգերի մեջ զբաղեցրել են վերջին տեղը: Չեմպիոնի կոչմանն են արժանացել Չինաստանի ներկայացուցիչներ Զևեի Խուն և Խիահոու Տայը (461.58 միավոր):
Գրան պրին կայացել է հունվարի 29-31-ը:
Լուսանկարը` Getty Images-ի
ՀԱՕԿ լրատվության բաժին