Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի և Բուլղարիայի ֆուտզալի հավաքականների հանդիպումները պետք է կայանային Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ նոյեմբերի 5-ին և 8-ին:
Հաշվի առնելով Հայաստանի թիմի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի մի քանի անդամների՝ կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները՝ ՀՖՖ նախաձեռնությամբ և ՈՒԵՖԱ-ի, Բուլղարիայի, ինչպես նաև խմբային փուլում հանդես գալու իրավունք ունեցող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի ֆեդերացիաների համաձայնությամբ / խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան / Բուլղարիա հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին/ , փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումները կկայանան Վառնայում՝ դեկտեմբերի 6-ին և 9-ին: