Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց արագ շախմատի Հայաստանի առաջնությունը:
8 տուրից հետո հավաքելով 7,5 միավոր Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով Հայաստանի առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն: Երկրորդ տեղում Տիգրան Պետրոսյանն է, ով վաստակեց 6,5 միավոր, իսկ 3-6-րդ տեղերը 6 միավորով կիսեցին Արման Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին