Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն ավարտեցին նաև պարային զույգերը։ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ հայաստանյան երկյակը պարտադիր ծրագրից հետո, 19 –րդ արդյունքով մտել էր եզրափակիչ։ 20 ուժեղագույնների պայքարում մեր գեղասահորդները կամավոր ծրագրում աչքի ընկան վստահ կատարումով և մրցավարների կողմից արժանացան 95,39 միավորի։ Երկու օրվա մրցելույթների հանրագումարով / 156, 64 միավոր / Հայաստանի պատվիրակները գրավեցին 17 –րդ տեղը։
Պարային զույգերի առաջնությանը մասնակցում էր 19 երկրի 27 զույգ: