<< ԱՆՎՏԱՆԳ ՍՊՈՐՏ >>

10:42 - 10 Օգո, 2020

Օգոստոսի ութին նշվել է << Անվտանգ սպորտ  >>  անվամբ միջազգային օրը։ Այն նպատակ ունի իրազեկել մարզիկների պաշտպանության խնդիրները։ Միջազգային օլիմպիական կոմիտեն  չափազանց   կարևորում է  այդ հանգամանքը։ Մարզիկների անվտանգությունն ու բարեկեցությունը ՄՕԿ-ի համար առաջնային ու հիմնական արժեք է: Այդ սկզբունքները սահմանված են օլիմպիական խարտիայում, որով առաջնորդվում է կազմակերպությունը: 

ՄՕԿ-ը  2017թ․ միջազգային մարզական  ֆեդերացիաներին և ազգային օլիմպիական կոմիտեներին սեփական ռազմավարական ծրագիր կազմելու համար պատրաստել է հատուկ ձեռնարկ։ 

Փաստաթուղթը մշակվել է շահագրգիռ կողմերի հետ  համագործակցության արդյունքում։

Պաշտպանական ծրագրերի մենեջերի գործառույթն առաջին անգամ ներկայացվել է <<  Ռիո – 2016 >>  -ի օլիմպիական գյուղում։

Մաքուր մարզիկների պաշտպանությունը և դոպինգի դեմ պայքարը ՄՕԿ-ի համար առաջնահերթություններ են։ Դա  << Օլիմպիական օրակարգ -2020 >>  ռազմավարական ճանապարհային քարտեզի կարևոր կետերից է։

 

 

 

 

Այլ նորություններ