ՈՒՇԱԳՐԱՎ Է

16:17 - 16 Հուլ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է կարևոր  փաստաթուղթ:  Այնտեղ ասվում է թե ինչ ազդեցություն կունենան  մարզիկների և տեխնիկական անձնակազմի մոտ կորոնավիրուսի դրական թեստերը`   վիճակահանության և մրցումների ժամանակացույցերի վրա: 

Կանոնակարգը մշակվել է  միջազգային  մարզական ֆեդերացիաների հետ համատեղ:

Գործողությունների ընթացքը կախված կլինի կոնկրետ հանգամանքներից: 

Մասնավորապես  ուշադրության են արժանի երեք հիմնական կետեր.

1. Ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Փոխարենը, կօգտագործվի «չմեկնարկած»  կամ  սպորտում ընդունված որևէ համարժեք տերմին:

2.  Մարզիկների և թիմերի արդյունքները կարձանագրվեն  `հաշվի առնելով մրցումների այն փուլը, որտեղ արդյունքը դրական է եղել:

3. Հնարավորության դեպքում հիվանդ մարզիկի կամ թիմի տեղը կտրվի այն մարզիկներին և  հավաքականներին, որոնք համապատասխանում են կանոնակարգում նշված  չափանիշներին:

 

 

 

Այլ նորություններ