Շախմատի Հայաստան տղամարդկանց 76-րդ առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է:
Առաջնության 9-րդ տուրում ոչ-ոքի գրանցվեց Տիգրան Պետրոսյան-Հովհաննես Գաբուզյան, Արման Փաշիկյան-Զավեն Անդրիասյան և Մանուել Պետրոսյան-Կարեն Գրիգորյան պարտիաներում:
Հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը:
Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է՝ 7-ական միավոր ունեն Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: 6 միավոր ունի Արման Փաշիկյանը:
Հայաստանի առաջնությունը կավարտվի հունվարի 23-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին