Ընթացիկ թագավարակը, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը լուրջ փոփոխություններ է կատարել համաշխարհային սպորտի միջոցառումների ժամանակացույցում:
Հարմարվելով ստեղծված պայմաններին մարմնամարզության միջազգային ֆեդերացիան վերանայել է 2020թ․ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի օրացույցը: Սկզբում չեղարկվեցին չանցկացված փուլերը: Որոշվել է դրանք հետաձգել մինչև 2021թ․: Մրցաշարերի ամսաթվերը հայտնի կդառնան ավելի ուշ:
Իսկ ահա Դոհայի / Քաթար / գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է։ Այն կկայանա մարտի 10 -13-ը:
Նշենք, որ Դոհայի մրցաշարին հայաստանցի մարմնամարզիկները մասնակցում են 2008 թվականից և ավանդաբար մրցանակներ են նվաճում։